Исполнитель: Ruben Hakhverdyan
Песня: Կեսգիշեր է
Добавил: Гость
Ruben Hakhverdyan – Կեսգիշեր է 0
Լուսնեղջյուրը կախել երկնքից,
Ով շարժեց արծաթե վարագույրը,
Ում շշուկն արթնացրեց ինձ նորից:
Կեսգիշերը վառել է ջահերը,
Հեռացել են հյուրերը տանից,
Դատարկվել են բոլոր գավաթները,
Էլ չունեմ թասընկեր, կարեկից:
Կեսգիշեր, եկ հարբենք,
Ու խոսենք բացակա տղերքից,
Ում Աստված շատ սիրեց,
Ու նրանց բաժանեց մեզանից:
Ինչ֊որ մեկը պոկեց վարագույրը,
Ու լսվեց կրակոց անկյունից,
Խնայեց այս անգամ էլ ինձ մահը,
Կեսժպիտ հեռացավ ինձանից:
Կեսժպիտ համտեսեց նա այդ փաստը,
Խոժոռվեց գինու սև մրուրից,
Կարմրում է ճերմակ առագաստը,
Որ կարել են սիրո համբույրից:
Կեսգիշեր, եկ հարբենք,
Գլորվենք լուսնի հետ կտուրից,
Առաջվա պես պոկենք
Մեր համբույրը կյանքի շուրթերից:
Երգելով խոսելու դաժան աŠ